Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանակետից

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանակետից

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին, ժամը 15.45-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1982 թ. ծնված Սարգիս Գ.-ն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում