AM | RU
USD
EUR
RUB

ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը. ԵՄ գլխավոր բանակցող

 
 

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործնականում իրականացումը որոշիչ է։ Համաձայնագրով սահմանված միջոցառումների իրագործման դեպքում եվրոպական ընկերություններն ավելի շատ ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։

-Խնդրում եմ ներկայացնել, թե ինչպիսի հեռանկարներ է բացում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցության տեսանկյունից:

-Տնտեսական առումով այս համաձայնագիրը ստեղծում է էական օգուտներ։ Մասնավորապես, Հայաստանում տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը ԵՄ օրենքներին մոտեցնելու, գործարար միջավայրը բարելավելու շնորհիվ, ինչի արդյունքում եվրոպական ընկերություններն ավելի շատ ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում։ Դա ուղղակիորեն կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։

Համաձայնագրով նախատեսված ԵՄ ստանդարտների ներդրումն էլ կնպաստի Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ապրանքների, այդ թվում՝ վերամշակված արտադրանքի արտահանման աճին։ Համաձայնագիրն ապահովում է ծառայությունների շուկայի բացում թե Հայաստանում, և թե Եվրամիությունում, ինչը նշանակում է, որ եվրոպական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել Եվրամիությունում և հակառակը։ Համաձայնագիրը նաև ապահովում է պետական գնումների ընդհանուր շուկա, ինչը ենթադրում է, որ եվրոպական ընկերությունները կկարողանան հայտ ներկայացնել Հայաստանում պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար և հակառակը։

-Դուք նախորդ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և ներկայիս համաձայնագրի գլխավոր բանակցողն եք եղել ԵՄ-ի կողմից։ Խնդրում եմ նշել համաձայնագրերի միջև առկա հիմնական տարբերությունները` հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, իսկ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չի պարունակում ազատ առևտրի տարրեր։

-Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տարբերությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից այն է , որ այս համաձայնագիրը չի ներառում արտոնյալ առևտրի դրույթներ։ Այնուամենայնիվ, ինչպես ես նշեցի, այս համաձայնագիրը պարունակում է շատ էական դրույթներ, որոնք կունենան դրական ազդեցություն առևտրի և ներդրումների վրա՝ ներառյալ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններից դուրս գալը։ Ինչպես նաև՝ Հայաստանն արդեն իսկ օգտվում է GSP+ առևտրի արտոնյալ ռեժիմից, ինչը թույլ է տալիս դեպի Եվրամիության երկրներ արտահանվող հայկական ապրանքների մեկ երրորդն ուղարկել առանց մաքսատուրքերի։

-Ցանկացած փաստաթղթի բանակցության ժամանակ լինում են կետեր, որոնց շուրջ դժվար է հասնել փոխզիջման կամ համաձայնության, կարո՞ղ եք նշել բանակցությունների ժամանակ առաջ եկած ամենամեծ տարակարծությունը և մանրամասնել, թե ինչպես եք այն հաղթահարել:

-Իհարկե, համաձայնագրում կային որոշ մասեր, որոնց շուրջ ավելի դժվար էր բանակցելը։ Օրինակ, մարդկանց շարժունության սահմանումը դժվար դրույթ էր։ Բարդ էր նաև Եվրամիության աշխարհագրական տեղանունների նկատմամբ հարգանքի (օրինակ, Cognac) հաստատումը։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել բոլոր տարակարծությունները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարությամբ աշխատող հայկական թիմի կառուցողական մոտեցման շնորհիվ։ Ես համոզված եմ, որ կողմերն այս համաձայնագրից ստացել են լավագույն փոխշահավետ արդյունքը։

- Մտահոգությունները, որ հայտնում են համաձայնագրի առնչությամբ հիմնականում առնչվում են դրա իրականացման հարցերին, այսինքն` ասում են, որ ստորագրումից առավել կարևոր է դրա իրագործումը: Իրագործման առումով Դուք խոչընդոտներ տեսնո՞ւմ եք:

-Իսկապես իրականացումը որոշիչ է։ Բոլոր պոտենցիալ օգուտներն ու հնարավորությունները, որ առաջարկում է համաձայնագիրը, ներառյալ տնտեսական օգուտները՝ կապված շուկայի բացման և ավելի լավ գործարար միջավայր ապահովելու հետ, կախված են պրակտիկայում համաձայնագիրը կյանքի կոչելուց։ Մասնավորապես, սա նշանակում է ԵՄ ստանդարտների վրա հիմնված հայկական նոր օրենսդրության կիրարկում։ Ես լիահույս եմ, որ Հայաստանն ու Եվրամիությունը կարող են համաձայնության գալ համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհային քարտեզի՝ ներառյալ յուրաքանչյուր ոլորտի գերակա օրենսդրության մշակման ժամանակացույցի հստակեցման շուրջ մինչև 2018-ի առաջին կեսը։ Օրենսդրական աշխատանքը կարող է սկսվել Հայաստանի Ազգային ժողովի կողմից համաձայնագրի վավերացումից հետո։ Եվրամիությունն այս աշխատանքներում Հայաստանին տեխնիկական աջակցություն կտրամադրի և Հայաստանի իշխանությունների հետ մշտադիտարկման կենթարկի առաջընթացը։

-Համաձայնագրի շրջանակներում արդյոք ԵՄ-ն նախատեսում է հատուկ ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին ստանձնած պարտավորությունների իրականացման համար, եթե հաշվի չառնենք «Single Support Framework 2» -ը:

-Եվրամիությունը «The EU Single Support Framework»-ի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 160 միլիոն եվրո 2017-2020 թթ․-ին երեք հիմնական ուղղություններով, որոնք կենտրոնական դեր ունեն Համաձայնագրի տեսանկյունից։ Առաջին ուղղությունը տնտեսական զարգացումն ու շուկայի հնարավորություններն են, երկրորդը՝ ինստիտուտների և լավ կառավարման ամրապնդումն է, երրորդը՝ կապի, էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներն են։ Ի լրումն դրա՝ «Single Support Framework»-ը ներառում է կարողությունների զարգացման և ինստիտուտների կայացման միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Համաձայնագրից բխող պարտավորությունների կատարմանը։

Այս բաշխումից բացի, առկա է հետագա հավելյալ ֆինանսավորման հնարավորություն՝ ի նշան Հայաստանի կողմից բարեփոխումների գնալու հանձնառության ճանաչման։

Բացի այդ՝ Հայաստանում էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար առանցքային են էներգետիկ անվտանգության բարելավումն ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառման խրախուսումը, կարողությունների զարգացումն ու ներդրումների հստակ առաջնահերթության հաստատումը։ Եվրամիությունը մոտ 24 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում կապի, էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության ուղղություններին 2017-2020 թթ․-ին։

Հարցազրույցը՝ Անի Նազարյանի

Լրահոս
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը Նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan