Սաֆրաստյանը բանակի մարտունակության ավելի բարձրացումը տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն է համարում

Սաֆրաստյանը բանակի մարտունակության ավելի բարձրացումը տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն է համարում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում 2017 թվականին լուրջ առաջընթաց չարձանագրվեց: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով` Ադրբեջանի և Հայաստանի միջև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, ինչը պայմանավորված է շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողություններով:

«Ադրբեջանի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա՝ թույլ չտալով, որ այն զարգանա: Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի անելիքներ, քանի որ 2017 թվականին չհաջողվեց իրականացնել այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»,- ասաց նա:

Արևալագետի կարծիքով` այս տարի հաջողվել է ավելի բարձրացնել բանակի մարտունակությունը:

«Այս տարի հաջողվել է բանակն ապահովել ավելի կատարյալ զենքով: Կարծում եմ, սա կարևոր հանգամանք է՝ տարածաշրջանում ստեղծված վիճակի համատեքստում: Սա մեզ հնարավորություն է տալիս ավելի հաստատակամ նայել 2018 թվականին, իսկ մեր ապահովության առաջին բաղադրիչը մեր բանակն է»,- ընդգծեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում