Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.0 5 մ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.0 5 մ-ով

Սևանա լճի թափանցիկությունը 2017-ին եղել է 13 մետր: Մաքրման աշխատանքները ողջ տարվա ընթացքում իրականացվել են ակտիվորեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«ՀՀ կառավարության 2017 թ․ գործունեության ծրագրով նախատեսված բոլոր 21 միջոցառումները իրականացվել են սահմանված ժամկետներում, գերակա խնդիրներին տրվել է լուծում: Սևանա լճի մակարդակը 2017թ.-ի դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.47մ) նվազել է 0.05 մ-ով»,-ասաց նախարարը:

2017թ․ համար Սևանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչև 270 մլն.մ3 չափաքա­նակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն.մ,3 ինչը 99.622մլն.մ3–ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 2017թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109.290 մլն.մ3 ջրաքանակ, ինչը 10.559.մ3–ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Իրականացվել են նաև Սևանա լճի ջրածածկվող անտառտնկարկների մաքրման աշխատանքներ «Սևան» ազգային պարկի ջրածածկման ենթակա անտառտնկարկներով տարածքներից 2017 թ․ մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ մաքրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից, 14․1 հա ֆիզիկական անձանց կողմից՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրերով։ 2005-2017 թվականների ընթացքում մաքրվել է 2064․17 հա տարածք։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում