ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Նյու Յորքի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը

ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը մասնակցել է Նյու Յորքի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջոցառմանը

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն օրերս ելույթով հանդես է եկել Արցախին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ընդունելությունների դահլիճում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել անցնող տարվա ընթացքում Արցախի քաղաքական և տնտեսական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում