Օպերային թատրոնը կունենա բացօթյա համերգային դահլիճ

Օպերային թատրոնը կունենա բացօթյա համերգային դահլիճ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին կից նախատեսվում բացօթյա համերգասրահ բացել, բարձրացնել թատրոնի սպասարկման մակարդակը, ստեղծել բարձրակարգ բուֆետ, ռեստորան: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Հաջորդ տարի օպերային թատրոնի Սայաթ-Նովա փողոցի ետնամուտքի բազայի վրա բացօթյա համերգային դահլիճ կկառուցվի: Այն կաշխատի մայիս ամսից յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ կիրակի օրերին: Դահլիճում կհնչի ժամանակակից դասական երաժշտություն»»,-նշեց նախարարը:

Նա անդրադարձավ նաև թատրոնում ռեստորան բացելու հարցին: «Ոչ միայն թատրոնի աշխատակիցների, այլև թատրոն այցելողների համար համապատասխան սպասարկման ծառայություններ պետք է ստեղծվեն: Պարզապես մենք մտածում ենք լավագույնն անել, իսկ դրա համար պետք են լավ գործընկերներ:

Մինչ այս պահը մենք վերջնական որոշում չենք կայացրել, որ ընկերությունների ու կազմակերպությունների հետ համագործակցել: Բայց այն, որ այստեղ պետք է ապահովել լավագույն սպասարկման բարձր մակարդակ, հստակ է»,-շեշտեց Ամիրյանը:

Նա հույս հայտնոց, որ այդ ծրագրերը հաջորդ տարի կյանքի կկոչվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում