Բաքվում ադրբեջանցին խաղալիք ատրճանակով հարձակվել է ԱՄՆ դեսպանատան վրա

Բաքվում ադրբեջանցին խաղալիք ատրճանակով հարձակվել է ԱՄՆ դեսպանատան վրա

Ադրբեջանի Սումգայիթի շրջանի բնակիչ, 1983 թ-ին ծնված Գուլիև Վիդադի Իսմաըիլօղլուն դեկտեմբերի 24-ին ժամը 23:00-ի սահմաններում հարձակվել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան շենքի վրա և ահաբեկել դեսպանատան աշխատակիցներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական sputnik.az –ը:

Դեսպանատան ահաբեկված աշխատակիցները ոստիկանություն են կանչել:

Ոստիկանությունը վնասազերծել է Գուլիև Վիդադի Իսմայիլօղլուին և պարզվել է, որ նրա ձեռքի ատրճանակը խաղալիք է, և Գուլիևը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Ոստիկանների հարցին, թե ինչու է Սումգայիթի քաղաքացին թիրախավորել հենց ամերիկյան դեսպանատունը, Գուլիևը չի կարողացել պատասխանել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում