Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել լավագույն տասնյակում հայտնվելու համար

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել լավագույն տասնյակում հայտնվելու համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Տարվա 10 լավագույն մարզիկների» շարքում հայտնվելու համար:

«Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվելուց հետո շատ ուրախ եմ, որ ամենաշատ ձայներն եմ ստացել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթի քվեարկությունում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ միաժամանակ թվելով լավագույն 10-յակում հայտնված մյուս մարզիկներին:

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացրած 25 մարզիկների ցուցակից նախարարությունում հավատարմագրված լրագրողների ընտրության և SMS քվեարկության արդյունքում ձևավորվեց 2017 թվականի տասնյակը:

Ահա 2017 թվականի 10 լավագույն մարզիկները. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)՝ 9897.62, Արթուր Ալեքսանյան(հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 7686.50, Լևոն Արոնյան (շախմատ)՝ 6148.59, Գրիգոր Մխիթարյան (սամբո)՝ 4568,93, Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 4377.62, Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)՝ 3953.65, Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)՝ 3683.72, Էդգար Ստեփանյան (հեծանվորդ)՝ 2503.92, Արթուր Թովմասյան (մարմնամարզիկ)՝ 2485.95, Տիգրան Կիրակոսյան(սամբո)՝ 2196.90:

2017 թվականի լավագույն 10 մարզիկների մեծարման երեկոն կկայանա դեկտեմբերի 27-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում