AM | RU
USD
EUR
RUB

Հաջորդ տարվա բյուջեի արտաքին փոխառությունների զգալի մասը կուղղվի էներգետիկ ոլորտին

Հայաստանի արտաքին փոխառությունները գալիք տարում կկազմեն 411 միլիոն դոլար, որից 307.3 միլիոն դոլարը կուղղվի ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանը: Սա ամփոփված է ՀՀ ֆինանսների նախարարության «2018 թվականի փոխառությունների ծրագրում»:

Նշյալ արտաքին փոխառու միջոցներից 99 միլիոն դոլարը կամ 48 միլիարդ դրամը կուղղվի բյուջետային աջակցության ծրագրերին, իսկ 312 միլիոն դրամը կամ 151 միլիարդ դրամը` նպատակային ծրագրերին: Պարտքի սպասարկման համար ծրագրված 307.3 միլիոն դոլարից 144 միլիոնը կուղղվի արտաքին վարկերի գծով մայր գումարի մարմանը, 97.5 միլիոն դոլարը` վարկերի գծով տոկոսավճարներին, 65.8 միլիոն դոլարը արտարժութային պարտատոմսերի սպասարկմանը:

Հաջորդ տարվա արտաքին փոխառությունների կառուցվածքում 30.5 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին (125 միլիոն դոլար), 26.1 տոկոսը` Ասիական զարգացման բանկին (107 միլիոն), 14.8 տոկոսը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (61 միլիոն դոլար), 12.9 տոկոսը Գերմանիայից (53 միլիոն), 4.3 տոկոսը` Եվրոպական ներդրումային բանկից (18 միլիոն), 2.8 տոկոսը`Ֆրանսիայից (12 միլիոն), 8.5 տոկոսն այլ վարկատուներից:

Փոխառությունների ամենամեծ մասը` 150 միլիոն դոլարը կուղղվի էներգետիկ ծրագրերի իրականացմանը, որից 114 միլիոն դոլարը Հայկական ատոմակայանի վերականգնման ծրագրին: Ճանապարհաշինության ոլորտին կհատկացվի 73 միլիոն դոլար, որից «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացմանը կուղղվի 34 միլիոն դոլար: Ոռոգման համակարգերի արդիականացման համար նախատեսված է 34 միլիոն դոլար, կրթական և սոցիալական ծրագրերին`28 միլիոն դոլար, ջրամատակարարման համակարգին`8 միլիոն դոլար:

Լրահոս
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «Ժողովուրդ». Վարչապետի հանձնարարական այդպես էլ անկատար մնաց «Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել «Հրապարակ». Ապագա նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին «Ժողովուրդ». ՊՆ համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժամանակ». Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալ «Հրապարակ». Աշոտ Մանուկյանը կտնօրինի «Տաշիր գրուպ»-ի էներգետիկ ոլորտը «Հայկական Ժամանակ». «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միանալու են «Ելք»-ի բողոքի ակցիային «Ժամանակ». Լևոն Յոլյանը ցանկանում է վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին «Ժամանակ». Ռալֆ Յիրիկյանը կա­րող է լինել ՀՀ նախագահի թեկ­նածուների շարքում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Թուրքերենը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների ցանկից Մխիթարյանը չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզմանը Ադրբեջանի արդյունաբերական ոլորտում 2017թ-ին գրանցվել է 3,4 տոկոսի անկում Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը կառավարության նիստի օրակարգում է Հայաստանը պատմական փաստաթուղթ ընդունեց Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ համաձայնեցրել է 4,5 տարվա պայմանագիրը Հանրային վայրերում անշարժ ու շարժական տեսանկարահանող նոր սարքեր են լինելու Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել Վաչե Գաբրիելյանը հիմնավորեց 2.6 տոկոս գնաճի մասին հայտարարությունները Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և ընթացիկ տարվա ծրագրերին Արցախի Քաշաթաղ շրջանում ակտիվորեն շարունակվում են վերաբնակեցմանն ուղղված աշխատանքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով անցնող տարում ծախսվել է 21.3 մլրդ դրամ Արցախի կառավարությունը խթանելու է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում նախագահի թեկնածուների անուններ հնչեցնելուց Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում Սիրիայի քրդերը դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով կանգնեցնել Թուրքիային Պյոտոր Սվիտալսկին կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի լավագույնս իրականացումը ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը Կարեն Կարապետյանն անդրադարձել է բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը Թուրքիայի ԶՈւ-ն թուրք-սիրիական սահմանը հատել ցանկացող 771 անձի է ձերբակալել Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը. Արմեն Աշոտյան Թուրքիայում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել ՀՀ վարչապետը Իրանի հետ առևտրաշրջանառության թռիչքային աճի ապահովման մեծ ներուժ է տեսնում Թուրքիան Աֆրինից հետո կարող է գործողություններ սկսել սիրիական Մանբի բնակավայրում. Մևլութ Չավուշօղլու Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan