Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ղազիևին ձերբակալել են

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ղազիևին ձերբակալել են

Ադրբեջանում դեկտեմբերի 25-ին ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը, այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-երը:

Ղազիևի ձերբակալության մասին հայտնել է նրա եղբայրը՝ Ռահաբ Ղազիևը: Վերջինս նշել է, որ նրան դեռևս չեն հայտնել եղբոր ձերբակալության պատճառը։ Ռահաբ Ղազիևը ձերբակալության մասին զանգը ստանալուց հետո շտապել է ոստիկանական բաժանմունք, սակայն նրան ասել են, որ գա դեկտեմբերի 26-ի առավոտյան:

Ադրբեջանի իրավապահ մարմինները դեռ չեն տարածել նախկին նախարարի ձերբակալության մասին հաղորդագրություն:

Ղազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարարն է եղել 1992-1993 թվականներին և մեղադրվել է ադրբեջանական դատարանի կողմից Արցախի Շուշի քաղաքը «թշնամուն հանձնելու» համար, ինչը որակվել է որպես պատերազմական հանցանք: Ղազիևին դատապարտել էին մահապատժի, ավելի ուշ վճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2005 թվականին նախկին նախարարը համաներման է արժանացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում