Վաղն առաջին անգամ կիրականացվի Աշխաբադ-Երևան չվերթը

Վաղն առաջին անգամ կիրականացվի Աշխաբադ-Երևան չվերթը

«Թուրքմենական ավիաուղիները» դեկտեմբերի 27-ին կիրականացնեն Աշխաբադ-Երևան չվերթը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Այս ուղղությամբ առաջին չվերթը կկայանա դեկտեմբերի 27-ին ժամը 13:00-ին։

«Հատկանշական է, որ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ չվերթն իրականացվելու է օդի 5-րդ ազատության իրավունքի օգտագործմամբ։ Տվյալ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ։ Լինելու են՝ Աշխաբադ-Երևան-Երևան-Ֆրանկֆուրտ և Ֆրանկֆուրտ-Երևան-Երևան-Աշխաբադ չվերթներ»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը։

Թռիչքները լինելու են դեռևս շաբաթական մեկ անգամ՝ ամեն շաբաթվա երրորդ օրը։ Նրա խոսքով, եթե չվերթն ուղևորների կողմից պահանջված լինի, ապա հնարավորություն կստեղծվի ավելացնել թռիչքների քանակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում