Գյումրիում երկու կանանց դանակահարման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրիում երկու կանանց դանակահարման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրիում դեկտեմբերի 25-ին երկու կանանց դանակահարման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, այժմ կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները` դեպքին առնչվող հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով. կատարվում է նախաքննություն: Ունենք նաև կասկածվող անձ, ով վերոհիշյալ հանցագործությունը կատարելու անմիջական կասկածանքի հիման վրա ձերբակալվել է»,- ասաց Գաբրիելյանը:

Հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում դեկտեմբերի 25-ին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել «որովայնի աջ պատի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1971 թվականին ծնված Հ. Ղ.-ն և «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1980 թվականին ծնված Գ. Ծ.-ն:

Նույն օրը ժամը 23.00-ին Վ.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի դիմացից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ.-ին բերման են ենթարկել բաժին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում