Ադրբեջանական դատարանը երկրի պաշտպանության նախկին նախարարին դատապարտել է 10 օրվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը երկրի պաշտպանության նախկին նախարարին դատապարտել է 10 օրվա ազատազրկման

Ադրբեջանական պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևն, ով ձերբակալվել էր դեկտեմբերի 25-ին դատարանի որոշմամբ, վերցվել է 10-օրյա վարչական կալանքի:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ` ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերի, Ղազիևի ձերբակալության պատճառը եղել է օրեր առաջ Kanal-13 ինտերնետային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա հոր` Հեյդար Ալիևի վերաբերյալ հնչեցրած քննադատությունը:

Ադրբեջանի իրավապահ մարմինները Ղազիևի ձերբակալության պատճառների վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չեն տարածել:

Ռահիմ Ղազիևը Ադրբեջանի պաշտպանության նախարար է եղել Արցախյան պատերազմի տարիներին` 1992-1993 թթ.: Ադրբեջանական դատարանը 1993-ին Ղազիևին մեղավոր էր ճանաչել Արցախի Շուշի քաղաքը «հայերին հանձնելու» համար և որպես պատերազմական հանցագործ դատապարտել մահապատժի, ինչը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Ղազիևը 2005 թվականին Ադրբեջանի նախագահի համաներմամբ ազատ էր արձակվել և այս տարվա դեկտեմբերի 25-ին անհայտ պատճառներով կրկին ձերբակալվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում