Երեւանի 2800 ամյակին նվիրված այգի կհիմնվի

Երեւանի 2800 ամյակին նվիրված այգի կհիմնվի

Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առիթով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում բարեկարգման աշխատանքեր կիրականացնի: Այգին կանվանակոչվի Երևանի 2800-ամյակի առիթով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից որպես հիմնական պահանջ դրվել է, որ այգին չտրամադրվի այլ անհատի, կամ կազմակեպրության եւ այգում առեւտրային ոչ մի գործունեություն չիրականացվի:

«Այգին կծառայի երեւանցիներին եւ Երեւան քաղաքի հյուրերին: Բարեգործական հիմնադրամը 99 տարի շարունակ այգու խնամքը կվերցնի իր վրա եւ այնտեղ երեք միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կիրականացնի»,-ասաց քաղաքապետը՝ շնորհակալություն հայտնելով բարերարներին: Երեւանի ավագանին միաձայն եւ ծափահարություններով ընդունեց օրակարգում ընդգրկված հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում