«Առավոտ». «Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն

«Առավոտ». «Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն

«Առավոտ»-ը, հղում անելով իր աղբյուրների, գրել է, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:

«Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության և ազգային անվտանգության մարմիների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկ քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է:

Տվյալ անձը ժամանել է Թուրքիայից և փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, և ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը ետ է ուղարկվել Թուրքիա:

Դեպքի առնչությամբ մենք փորձել ենք «Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրից ճշտել մանրամասները, սակայն չկարողացանք տեղեկություն ստանալ, և մեզ խորհուրդ տվեցին դիմել համապատասխան պատկան մարմիններին: Կատարվածի առնչությամբ մանրամասներ ստանալու համար դիմել ենք ԱԱԾ, սակայն դեռևս պատասխան չենք ստացել»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում