Մխիթարյանով հետաքրքրված են 10 ակումբներ

Մխիթարյանով հետաքրքրված են 10 ակումբներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ:

Այս մասին գրում է բրիտանական Daily Star-ը: Պարբերականի պնդմամբ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Հայ կիսապաշտպանի ծառայություններով առավել շատ հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ն և Միլանի «Ինտեր»-ը: Առավել քիչ հետաքրքրություն են ցուցաբերում «Վեստ Հեմ»-ը, «Վալենսիա»-ն, «Արսենալ»-ը, «Միլան»-ը, «Տոտենհեմ»-ը, «Էվերտոն»-ը, «Աթլետիկո»-ն և «Սևիլիա»-ն:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 10 խաղերից միայն 4-ին` խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին 20 րոպեներին կամ երկրորդ կեսում: Մնացած խաղերում Մխիթարյանը չի ընդգրկվել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Իտալական և բրիտանական մամուլը հեղեղված են Մխիթարյանի տրանսֆերի մասին տարաբնույթ լուրերով: Իտալական մամուլի հաղորդումների համաձայն` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը, իսկ բրիտանական մամուլում առավել հաճախակի են հրապարակումներն այն մասին, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` Դորտմունդի «Բորուսիա»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում