Մի շարք մարմիններին ամրացված 33 ծառայողական ավտոմեքենաներ հետ կվերցվեն ու կօտարվեն

Մի շարք մարմիններին ամրացված 33 ծառայողական ավտոմեքենաներ հետ կվերցվեն ու կօտարվեն

ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք մարմիններին ամրացված 33 միավոր տրանսպորտային միջոցները հետ կվերցվեն և կամրացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում դրանք օտարելու նպատակով: ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ որոշումն ընդունվում է ՀՀ պետական կառավարման մարմիններում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պաշտոնատար անձանց հատկացվող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերանայման և արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի օպտիմալացման ուղղությամբ վարվող քաղաքականության շրջանակում:

«2016-2017թթ. արդեն իսկ օտարվել է 704 միավոր տրանսպորտային միջոց, ընդ որում, դրանց մեծ մասը վաճառվել է առաջին կամ երկրորդ աճուրդով և բարձր մրցակցային պայմաններով»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում