Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում. Կարեն Կարապետյանն Արծվիկ Մինասյանին հանձնարարեց այն ներկայացնել մեկ ամսում

Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում. Կարեն Կարապետյանն Արծվիկ Մինասյանին հանձնարարեց այն ներկայացնել մեկ ամսում

Վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մեկ տարվա փոխարեն ներկայացնել մեկ ամսվա ընթացքում:

Նախարարը գործադիրին ներկայացրեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը և նշեց, որ uահմանված կարգով կառավարություն պետք է ներկայացվի բարեփոխումների և միջոցառումների ծրագիրը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե որքա՞ն ժամանակում է ծրագիրը ներկայացվելու: Նախարարը պատասխանեց, որ այն պետք է ներկայացվի 2018 թվականի ընթացքում:

«Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում», – արձագանքեց վարչապետը։

Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է ռազմավարությանն և միջոցառումների ծրագրին:

«Հունվարի վերջ, մե՛կ ամիս», – հանձնարարեց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում