ԼՂ հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով

ԼՂ հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով: Այդ մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը:

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում: Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ:

Այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում»,- նշել է ՀՀ Նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում