Թրամփը մեղադրել է Չինաստանին Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու համար

Թրամփը մեղադրել է Չինաստանին Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Պեկինի և Փհենյանի միջև առևտրատնտեսական համագործակցությունից, մասնավորապես նրանից, որ շարունակվում են Հյուսիսային Կորեային նավթի մատկարարումները:

«Շատ է տխրեցնում, որ Չինաստանը նավթ է մատակարարում Հյուսիսային Կորեային: Հնարավոր չէ երբևէ հասնել Հյուսիսային Կորեայի խնդրի կարգավորմանը բարեկամական ձևով, եթե շարունակում է դա տեղի ունենալ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում