Անանդն արագ շախմատի աշխարհի չեմպիոնն է, Արոնյանը 29-րդն է

Անանդն արագ շախմատի աշխարհի չեմպիոնն է, Արոնյանը 29-րդն է

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ չեմպիոն դարձավ Վիշվանաթան Անանդը՝ հավաքելով 10,5 միավոր:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 15 հնարավորից հավաքեց 9 միավոր և զբաղեցրեց 29-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը հավաքեց 8,5, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը`8-ական, Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը`7-ական:

Դեկտեմբերի 29-ին կկայանան կայծակնային շախմատի 1-11-րդ տուրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում