AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը կդիմավորենք առանց ձյան

 
 

Հայաստանում առաջիկա օրերին տաք ջերմային ֆոնը կպահպանվի, Ամանորը կդիմավորենք առանց ձյան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ներկայում հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև լեռնային շրջաններում ձնածածկութը բացակայում է: Նույնիսկ այն հատվածներում, որոնք ծովի մակերևույթից 2400 մ բարձր են, Ղուկասյանում, Աշոցքում և այլն»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Դեկտեմբերի 28-ից սկսած հանրապետությունում տաք օդային հոսանքի ալիքը կրկին ակտիվացել է, այս անգամ ներթափանցում է Իրաքից, Սիրիայից: Երեկ ջերմաստիճանը կրկին բարձրացել է` Կապանում հասնելով +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում` Իջևանում, Բագրատաշենում` +17…+18-ի:

«Այսօր, վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +23-ի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում, մայրաքաղաքում` +12…+14 աստիճանի: Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-ին Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Տեղումները հիմնականում լինելու են անձրևի տեսքով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Քանի որ ամպելու է, ապա հունվարի 1-ին գիշերային ջերմաստիճանը թռիչքաձև կբարձրանա: Եթե Արարատյան դաշտում գիշերը նկատվում էր -2…-4, ապա արդեն հունվարի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կդառնա դրական` +4…+6 աստիճան: Առաջիկա օրերին ցերեկային ժամերին կրկին կպահպանվի +12…+14 աստիճանը:

Մինչև հունվարի 10-ն այս պահի գնահատմամբ որևէ ցուրտ օդային հոսանքի ներթափանցում չի կանխատեսվում: Հունվարի 10-ը ներառյալ այս ամբողջ անոմալ ջերմային ֆոնը պահպանվելու է:

Լրահոս
Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ ԿԲ միջև կնքվել է 50 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներով են մեկնարկել Այլ օֆ Մեն մրցաշարում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության հայտարարությունը ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում Ասկեր Մամինը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության զարգացման համար կարևոր առաջնահերթությունները Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին Կառավարությունն անգամ գործող ԸՕ-ով ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է ապահովել դրանց նկատմամբ մաքսիմալ վստահություն. Արտակ Զեյնալյան Ղրղզստանի փոխվարչապետը դրական է գնահատում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության երեք տարիները Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում Թուրքիայում սաուդացի լրագրողին խեղդամահ են արել ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ Գեղարքունիքի վեց համայնքներում հայտնի են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը Հանրապետականը հստակեցրել է իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՔՊ-ի առաջադրած թեկնածուները հաղթել են Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ Маленький принц войны Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով Պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 մարդ կկորցնի աշխատանքը «Հրապարակ». Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞ «Հրապարակ». Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել «Փաստ». ՀՀԿ-ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել «Ժամանակ». Ինչու է «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Ալիևների ունեցվածքի վրա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan