ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոր տարում շփումների ակտիվացում Է ակնկալում Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոր տարում շփումների ակտիվացում Է ակնկալում Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն հույս ունի Ռուսաստանի հետ ավելի ինտենսիվ երկխոսություն վարել 2018 թվականին: Այդ մասին DPA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ես ելնում եմ այն բանից, որ մենք կունենանք ավելի շատ հանդիպումներ, եւ որ մենք ավելի շատ կօգտագործենք զինվորականների հաղորդակցական կապուղիները»,-ասել Է նա:

Ստոլտենբերգը նշել Է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պատրաստ են դրան: Դրա հետ մեկտեղ նա հրաժարվել Է խոսել կոնկրետ պլանների մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղարը հավելել Է, որ դաշինքի համար Ռուսաստանի զսպումը հարաբերությունների կառուցման նույնքան կարեւոր ասպեկտ Է, որքան եւ երկխոսությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում