Սիրիայի բանակը Համա նահանգի հյուսիսում ութ բնակավայր է ազատագրել
30/12/2017 18:12
Նմանատիպ
Սիրիայի բանակը կոալիցիոն ուժերի աջակցությամբ՝ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումից Համա նահանգի հյուսիսում ութ բնակավայր է ազատագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հարձակման ժամանակ ոչնչացվել են ահաբեկիչների տեխնիկան և զինյալների կրակային դիրքերը:
Ավելի վաղ, Սիրիայի բանակը ահաբեկիչներին հետ է շպրտել Համա նահանգի Աբու Դալի բնակավայրից, որն ունի ռազմավարական կարևոր նշանակություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում