AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր. ՀՀ վարչապետի ուղերձն Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ

 
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ վարչապետի ուղերձում նշված է. «Պատիվ և հնարավորություն ունեմ դիմել ձեզ Նոր տարվա և Սուրբ ծնունդի շնորհավորանքներով: Ցանկանում եմ ձեր ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով և համերաշխությամբ լի:

Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք:

Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն:

Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը:

Մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը և արդյունքում ունենալ ուժե՛ղ, արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճող և երջանիկ բնակչությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տոնական օրերին հոգատարությամբ լցրեք ձեր օջախները, գրկեք ձեր ծնողներին և մեծերին, երեխաներին և թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասեք, ուրախացեք, ներեք: Ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ կտրվեք առօրյա հոգսերից և դրական լիցքերով տրամադրվեք գալիք տարվան:

Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր:

Շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը»:

Լրահոս
Թուրքական լրատվամիջոցն Անին ներկայացնում է ոչ թե հայկական, այլ ընդհանուր պատմամշակութային արժեք Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին. Bloomberg Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է Փաշինյանը վստահեցնում ՝ Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերի ձեռքում է Յուրի Մելիք-Օհանջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Թուրքիան համալրում է Սիրիայի հետ սահմանին գտնվող զորամիավորումները Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել Լիբանանի նախագահն ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն Փորձագետը Իրանում արտարժույթի տատանման պայմաններում դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի նվազում է նկատում Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի Բակո Սահակյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման մասին Մամեդյարովի հայտարարությանը Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով ԱՄՆ-ը հաստատել է Թուրքիային 3.5 մլրդ արժողությամբ Patriot համակարգերի մատակարարումը Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից Դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Էմիրին Իրանը հայտարարել է նավթի ու գազի 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին «Ժողովուրդ». Ծառերի նախատոնական սպանդ Վարդենիսում «Հրապարակ». ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն կլինի 11 «Հրապարակ». ««Իմ քայլի» անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ «Ժամանակ». Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 19 Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 18
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan