Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի գյուղերի երեխաների համար կազմակերպված Ամանորի տոնական միջոցառմանը

Բակո Սահակյանը  մասնակցել է Արցախի գյուղերի երեխաների համար կազմակերպված Ամանորի տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին մասնակցել է «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի կողմից հանրապետության գյուղական բնակավայրերից ժամանած երեխաների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված Ամանորի տոնական միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել երեխաներին, շնորհավորել նրանց Նոր տարին եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն, ուրախ ու երջանիկ կյանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում