Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի գյուղերի երեխաների համար կազմակերպված Ամանորի տոնական միջոցառմանը
30/12/2017 19:21
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին մասնակցել է «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի կողմից հանրապետության գյուղական բնակավայրերից ժամանած երեխաների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված Ամանորի տոնական միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել երեխաներին, շնորհավորել նրանց Նոր տարին եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն, ուրախ ու երջանիկ կյանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում