Աղվան Հովսեփյանը ևս մեկ տարի կզբաղեցնի ՀՀ քննչական կոմիտեին նախագահի պաշտոնը

Աղվան Հովսեփյանը ևս մեկ տարի կզբաղեցնի ՀՀ քննչական կոմիտեին նախագահի պաշտոնը

Աղվան Հովսեփյանը ևս մեկ տարի կզբաղեցնի ՀՀ քննչական կոմիտեին նախագահի պաշտոնը։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին հրամանագիր։

ՀՀ Նախագահի հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻ պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում