Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Դատարանը վճռել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատազրկել 4 տարի ժամկետով, սակայն համաներման արդյունքում ժամկետը կրճատվել է մինչև 3 տարի: Դատավճիռը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գեորգի Արեվաձեն, գրում է 1tv.ge-ն:

Սանդրո Գիրգվլիանիի գործով Միխայիլ Սաակաշվիլիին մեղադրանք էր առաջադրվել «ծառայողական լիազորությունների չարաշահման» հոդվածով:

Ըստ գործի նյութերի՝ Միխեիլ Սաակաշվիլին Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի այն ժամանակվա ղեկավար Դաթե Ախալայային ապօրինի խոստացել է, որ կների Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածներին և հետո շրջանցելով Համաներման կոմիտեին՝ ներել է Գերոնտիա Ալանիային, Միխայիլ Բիբիլուրիձեին, Ավթանդիլ Ափցիաուրիին և Ալեքսանդր Գաչավային՝ ստեղծելով դատապարտյալների վաղաժամկետ ազատման իրավական լծակ:

 

 

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում