Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

Արցախա-ադրբեջանական սահմանագծում դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել. նշված ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից,

Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հստակորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում