Ֆրանսիայում «Էլեանոր» փոթորկի զոհերի թիվը հասել Է վեցի

Ֆրանսիայում «Էլեանոր» փոթորկի զոհերի թիվը հասել Է վեցի

Ֆրանսիայում «Էլեանոր» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է վեցի: Այդ մասին հայտնել Է 24 heures հրատարակությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր փոթորկի հինգ զոհերի եւ 25 տուժածների մասին:

Ինչպես գրում Է հրատարակությունը, հունվարի 7-ին գետում հայտնաբերվել Է այն 80-ամյա տղամարդու մարմինը, որն ավելի վաղ անհայտ կորած Էր համարվում: Ֆրանսիան պատուհասած «Էլեանոր» փոթորիկն իր հետ բերել Էր տեղատարափներ, ինչի հետեւանքով Սենայի ջրի մակարդակը բարձրացել Էր ավելի քան երեք մետրով:

Հեղեղման սպառնալիքի կապակցությամբ Փարիզում հայտարարվել Էր վտանգի դեղին մակարդակ:

Իշխանությունները փոթորկի հասցրած վնասները գնահատել են 200 մլն եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում