Հայաստանում առաջիկա 5 օրերին արևային եղանակը կպահպանվի

Հայաստանում առաջիկա 5 օրերին արևային եղանակը կպահպանվի

Հայաստանի տարածքում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին ցերեկը օդի ջերմաստիճանը կպահպանվի +8…+10-ի սահմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում