Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մեկնել է Դուբայ

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մեկնել է Դուբայ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մեկնել է Դուբայ:

«Կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք կանցկացնեն Դուբայում: Մոուրինյոն որոշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է փոխի մարզումային պայմանները:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ հանդիպումն անգլիական Պրեմիեր լիգայում կանցկացնի հունվարի 15-ին «Սթոք Սիթի»-ի դեմ:

Պրեմիեր լիգայի 22 տուրերից հետո «կարմիր սատանաները» 47 միավորով երկրորդ տեղում են: Առաջին տեղում 62 միավորով «Մանչեսթեր Սիթի»-ին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում