Օզդեմիրը թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման մասին Գերմանիայի ՆԳՆ հայտարարությունն անվանել է «կեղտոտ գործարք»

Օզդեմիրը թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման մասին Գերմանիայի ՆԳՆ հայտարարությունն անվանել է «կեղտոտ գործարք»

Գերմանիայի խորհրդարանում ներկայացված Կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն, անդրադառնալով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի՝ թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությանը, խիստ քննադատել է այն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ensonhaber.com-ը:

Օզդեմիրը խիստ քննադատել է Զիգմար Գաբրիելի հայտարարությունն այն մասին, որ եթե Թուրքիան ազատ արձակի այդ երկրում կալանավորված Գերմանիայի քաղաքացի լրագրող Դենիզ Յուջելին, ապա Գերմանիան կմտածի Թուրքիային զենք վաճառելու վրա դրված արգելքը վերացնելու, ինչպես նաև Թուրքիայում տանկեր արտադրող գործարան հիմնելու նախագծի իրականացման ուղղությամբ:

Ջեմ Օզդեմիրը նշել է, որ Թուրքիայի նման անազատ երկրի հետ, որտեղ անընդհատ արտակարգ դրության ռեժիմ է, ճնշվում է ազատ մամուլը, մարդու հիմնարար իրավունքները ոտահարվում են հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող:

Պատգամավորը Զիգմար Գաբրիելի հայտարարությունն անվանել է «կեղտոտ գործարք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում