Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ՃՈ աշխատակիցը մահացել է

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ՃՈ աշխատակիցը մահացել է

Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Ճանապարհային ոստիկանության աշխատակից Խաչիկ Գասպարյանը մահացել է:

Նույն վթարի հետևքանքով ավելի վաղ մահացել էր ՃՈ մեկ այլ աշխատակից Արեգ Դավթյանը:

Ավտովթարը տեղի էր ունեցել 04:40-ի սահմաններում։ «ԲՄՎ X6» մակնիշի և ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենանները բախվել էին, ինչից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում