«Ելք» դաշինքը «միանում է» այաթոլաների դեմ պայքարին

«Ելք» դաշինքը «միանում է» այաթոլաների դեմ պայքարին

«Ելք» դաշինքը պատրաստվում է հունվարի 19-ին երթ կազմակերպել թանկացումների դեմ:

Այդ մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացնում են դաշինքի անդամները, ընդորում պայմանավորվելով, որ բոլորը նույն ստատուսը պետք է իրենց անձնական էջերում դնեն միաժամանակ ու նույն ժամին:

Իհարկե լավ նախաձեռնություն է պայքարել թանկացումների դեմ, բայց դժվար է չնկատել նմանությունը հարևան երկրում ծավալվող դեպքերի հետ:

Իրանում քաղաքական պայքարը նույնպես սկիզբ առավ ընդդեմ թանկացումների երթով: Սակայն ինչպես տեսնում ենք հետագայում այդ պայքարը Իրանում սոցիալականից վերածվեց քաղաքականի, ընդհուպ Իրանի նախագահի հրաժարականի պահանջի ու նրա հասցեին հնչող սպառնալիքների:

Որքանով «Ելք»-ին կհաջողվի Հայաստանում սոցիալական պայքարը վերածել քաղաքականի, կամ առհասարակ ունեն նրանք նման նպատակ, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում