«Հայկական ժամանակ». «Ելք»-ը բողոքի ակցիա կիրականացնի ընդդեմ թանկացումների

«Հայկական ժամանակ». «Ելք»-ը բողոքի ակցիա կիրականացնի ընդդեմ թանկացումների

Հունվարի 19-ին «Ելք» դաշինքը Երևանում երթ կանցկացնի ընդդեմ թանկացումների:

«Հայկական ժամանակ»-ը մեջբերել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումը, որում նշված է. «Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։

Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում