«Իրատես». Արփինե Հովհաննիսյանի քույրը տպավորիչ աշխատավարձով գործի է անցել «Գազպրոմ Արմենիա»-ում

«Իրատես». Արփինե Հովհաննիսյանի քույրը տպավորիչ աշխատավարձով գործի է անցել «Գազպրոմ Արմենիա»-ում

«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Տարին, ըստ ամենայնի, խիստ բարենպաստ է սկսվել Հովհաննիսյանների ընտանիքի համար: Արփինե Հովհաննիսյանի քույրը խիստ տպավորիչ աշխատավարձով, խիստ ծանրակշիռ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում»:

Հերթը Արփինե Հովհաննիսյանինն է, որին, ըստ «չար լեզուների», ընդառաջում է ամերիկացի դեսպան, հայախոս Ռիչարդ Միլզը: Ասում են` գնալուց առաջ նա փորձում է «գեղեցկուհի» Արփինեին տեսնել ԱԺ նախագահի է՛լ ավելի «գեղեցիկ» աթոռին, և չի բացառվում, որ այդ մասին նա «բարեխոսի» նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Սակայն խորհրդարանական մեր աղբյուրները ոչ միայն ասում են, այլև միանշանակ պնդում են, որ խորհրդարանի այժմյան խոսնակ Արա Բաբլոյանը մնալու է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում