Ականի պայթյունից վիրավորված զինվորներից երկրորդին եւս կտեղափոխեն Երեւան

Ականի պայթյունից վիրավորված զինվորներից երկրորդին եւս կտեղափոխեն Երեւան

Արցախում հունվարի 4-ին ականի պայթյունից վիրավորված երկու զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուս վիրավորը հոսպիտալ կտեղափոխվի հունարի 9-ին:

Այս մասին տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ երկու զինծառայողների վիճակն էլ նորմալ է: «Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողները վիրավորվել էին հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում