Թոշակառուների համար նախատեսված ավելի քան 12 միլիոն դրամի գողությունը բացահայտվել է
Նմանատիպ
Ոստիկանության Արտաշատի բաժին հունվարի 4-ին ժամը 11:20-ին հաղորդում էր ստացվել, որ Արտաշատի մարզի Շահումյան գյուղում` «Հայ Փոստի» ավտոմեքենայից գողացել են 4 գյուղերի թոշակառուների համար նախատեսված գումարները պարունակող պարկերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հափշտակված գումարի չափը կազմում է 12 միլիոն 620 հազար դրամ:
Ոստիկանության քրեական հետախուզության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է ահազանգից ժամեր անց:
Նախնական տվյալներով պարզվել է, որ «Հայ Փոստի» ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի մեքենայով հետևել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գարիկ Հակոբյանը, ով Շահումյան գյուղում, օգտվելով «Հայ Փոստի» մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող:
Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երևանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին: Հայտնաբերվել է նաև գողացված գումարի մի մասը: Հարուցվել է քրեական գործ: Գարիկ Հակոբյանը կալանավորվել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում