Ադրբեջանը շարունակում է հետևել նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրին

Ադրբեջանը շարունակում է հետևել նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրին

Ադրբեջանը 2017թ-ի դեկտեմբերին շարունակել է հետևել նավթ արդյունահանող երկրների նավթի արդյունահանման ծավալների նվազեցման շուրջ կնքված պայմանագրին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության փոխանցմամբ` դեկտեմբերին Ադրբեջանի ողջ տարածքում նավթի օրական արդյունահանման ծավալը կազմել է 810 հազար բարել, որի 755,1 հազար բարելը կազմել է հում նավթը, 54,9 հազարը` կոնդենսատները:

Ադրբեջանում 2017-ի հունվարին նավթի արդյունահանման օրական ծավալը կազմել է 793,9 հազար, փետրվարին` 776,4 հազար, մարտին` 733,3, ապրիլին 781,1, մայիսին` 785,3, հունիսին` 793,7, հուլիսին` 796,7, օգոստոսին` 734,8, սեպտեմբերին` 785,7, հոկտեմբերին` 800,6, իսկ նոյեմբերին 790,7 հազար բարել:

2017-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների միության (OPEC) շրջանակներում ստորագրված նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատը: Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նվաթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր նավթամթերքներ:

Պայմանագրի հետևելով Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոն նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում