ՀՀ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Շվեյցարիայի իրավապահների կողմից հետախուզվող օտարերկրացու

ՀՀ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Շվեյցարիայի իրավապահների կողմից հետախուզվող օտարերկրացու

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 22.30-ին օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1990 թ. ծնված Ա. Ս.-ին, որը 2014թ. օգոստոսի 25-ից Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 139 հոդվածի (գողություն), 144 հոդվածի (տեղեկատվական համակարգ ապօրինի մուտք գործելը) և 186 հոդվածի (բնակարան, շենք-շինություն, դրանց մասը կազմող բակ կամ տարածք ապօրինի մուտք գործելը) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում