Հաղթական տանուլ տված պատերազմը. Ինչպես են Ադրբեջանում հորինում և տոնում «հաղթական» տարեթվերը

Հաղթական տանուլ տված պատերազմը. Ինչպես են Ադրբեջանում հորինում և տոնում «հաղթական» տարեթվերը

Հաղթական տարեթվերը տոնելը պետությունների և ժողովուրդների համար բնական և անհրաժեշտ բան է: Յուրաքանչյուր կայացած ժողովուրդ, մանրակրտկտորեն դասակարգելով իր պատմությունը, առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում նման տարեթվերի հանդեպ, քանի որ դրանք խորհրդանշում են ազգի կայացման գործընթացը, նրա ազատասիրությունն ու արժանիքները: Դրանք կարևոր հանգույցներ են հանդիսանում պատմական իրադարձությունների շղթայում:

Բայց ի՞նչ անել, երբ դրանք ուղղակի չկան: Ինչպե՞ս վարվել, եթե ժողովուրդը ռազմական հաղթանակների հետ կապված որևէ հիշողություն չունի:

Օրինակ` Ադրբեջանում այդ հարցն առանձնակի դժվարություն առաջ չի բերել: Կատարները քորելով` այնտեղ անմիջապես կռահեցին, որ եթե այդքան հայտնի տարեթվեր չկան, ապա կարելի է ուղղակի հորինել: Իսկ մեր մուլտիմշակութային-տոլեռանտ հարևանները երևակայության հարցում անգերազանցելի են:

Հունվարի 5-ին և 6-ին Բաքվում և այդ նմանը չունեցող հանրապետության մյուս քաղաքներում մեծ շուքով նշեցին «Հորադիզի հաղթական օպերացիայի» 24-ամյակը: Ամեն ինչ տեղը տեղին սարքել էին. ղարաբաղյան պատերազմի վետերանների և երիտասարդ հայրենասերների երթը դեպի շեհիդների ծառուղի (բնակաբանար, Հեյդար և Զարիֆ Ալիևների գերեզմաններին պարտադիր ծաղիկներ դնելով) «Հորադիզի ռազմական փառքի» մասին հապճեպ ասված խոսքեր են, ականատեսների վկայություններ, անխուսափելի «բիզիմդիրի» մասին երդումներ, ֆիլմերի ցուցադրություն և լրատվամիջոցներում 1994թ. հունվարին գրոհող խիզախ ասկյարներից խուճապահար փախչող հայերի աղետալի կորուստների մասին» լրատվամիջոցներում տարածվող տեսություններ:

Առանձնապես տարբերվում էին, այսպես կոչված, ադրբեջանցի ռազմական փորձագետները, ովքեր լրագրողների հետ կիսվում էին իրենց ծիածանագույն հիշողություններով: Որպես օրինակ, այդ իրադարձություններն այսպես է բնորոշել նախկինում պարտված սպա, իսկ հիմա հայտնի ստախոս, շաղակրատ Ուզեիր Ջաֆարովը. «… Գործողությունը դադարեցվել է երկրի ղեկավարության որոշմամբ: Եթե դա տեղի չունենար, հակառակորդին կարելի կլիներ ջախջախիչ հարված հասցնել, որը կազդեր պատերազմի ելքի վրա»:

Դատելով մեջբերումից` Ջաֆարովն այնքան է հեռուն գնացել, որ ջանալով թաքցնել «Հորադիզի գործողության» իրական հետևանքները` պատահաբար նրա կիսատ մնալու մեջ մեղադրել է իշխանությանը, այսինքն` անմիջապես Հեյդար Անմեղին, որի պատժամիջոցների պատճառով էլ հենց ստորագրվել է բիշքեքյան զինադադարը:

Ի տարբերություն իր խելագար գործընկերոջ` մեկ այլ` «բիզիմդիրի» ոչ պակաս հայտնի վարպետ, պահեստազորի գնդապետ Շահիր Ռամալդանովն ավելի զգուշավոր է գտնվել «հորադիզյան արշավում» Ալիևի քաղաքական դերի մեկնաբանման տեսանկյունից, բայց ոչ ավելի զուսպ` նրա ռազմավարական նշանակության գնահատման հարցում: Նա ընդհանրապես անցել էքաղաքավարության և զսպվածության բոլոր սահմանները:

«1993թ.հանգուցյալ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո ժողովուրդն ու զինվորները սկսեցին հավատալ հաղթանակին (երևում է` հավատը չի կորել Ալիևի կողմից հայերին ամբողջ հինգ շրջան հանձնելուց հետո անգամ,-հեղ.): Հեյդար Ալիևի կարգադրությամբ հարձակողական գործողություն է սկսվել: Մեզ հաջողվել է 25-30 կմ հետապնդել թշնամուն: (Իսկ հիմա `ուշադրություն). Հայկական կողմը, զգալի կորուստներ տալով, ստիպված էր ստորագրել Բիշքեքյան արձանագրությունը»:

Քանի որ ամբողջ գործողությունը հորինված էր հայկական պաշտպանությունը ճեղքելու և Մեղրի, հետո նաև Նախիջևան դուրս գալու նպատակով: Քանի որ այդ ծրագիրն իրագործելու համար Ֆիզուլու ուղղությամբ կենտրոնացված էին հալումաշ եղած ադրբեջանական բանակի մնացուկներն ու փողոցներից հավաքված 18-ից մինչև 60 տարեկան տղամարդիկ: Քանի որ հույսները դրել էին Սուրբ Ծննդի օրը հայերին հանկարծակիի բերելու վրա: Եվ սխալվել էին, քանի որ լայնամասշտաբ գրոհի երկրորդ օրն իսկ գրոհը կասեցվել է նախկին սահմանից 15 կմ հեռավորության վրա: Քանի որ գործողությունը, որը հետին ամսաթվով ստացել է «հորադիզյան» անվանումը, անհավատալի զոհերի և տեխնիկայի կորուստների գնով հաջողվել է հատել միայն Հորադիզ կայանն ու մի քանի ավերված գյուղեր: Եվ Բիշքեքյան զինադադարը խնդրել են միայն ու միայն Ադրբեջանի իշխանությունները, քանի որ 1994թ. գարնանը հայկական հրամանատարությունը պատրաստ էր հասնելու ընդհուպ մինչև Իրանի սահման` թալիշաբնակ շրջաններ: Իսկ ադրբեջանական բանակն այդ ժամանակ ուժասպառ եղած ձիու պես շնչահեղձ էր լինում կես ճանապարհին:

Ինչևէ, ամեն մեկը գրում է իր պատմությունը: Ինչ որ մեկի հաղթանակները ձեռք են բերվում տառապանքի ու արյան գնով, ինչ-որ մեկինն էլ` թանաքով:

Ադրբեջանի դեպքում էլ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկում` շարունակելով տիրել «օկուպացված տարածքների» վրա, իսկ ջաֆարովները ռամալդանովների հետ իրենց կրծքին կրում են մի փութ կրծքանշան` հաղթական տանուլ տված պատերազմի համար:

Բոգդան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում