«Ժամանակ». Տնտեսագետ. Հունվարի 1-ից մեկնարկած գնաճը սպեկուլյատիվ է

«Ժամանակ». Տնտեսագետ. Հունվարի 1-ից մեկնարկած գնաճը սպեկուլյատիվ է

«Ժամանակ»-ի հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծիք է հայտնել, որ հունվարի 1-ից մեկնարկած գնաճը սպեկուլյատիվ է, ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված չէ։

«Մեր շուկան նախապես պատրաստվել էր ակցիզային հարկի բարձրացմանը։ Եկավ հունվարի 1-ը և բոլորը, կարծես, մի հրահանգով գները բարձրացրին։ Կներեք, ես համոզված եմ ասում, հունվարի 1-ից այս կողմ ընդամենը մի քանի լիտր բենզին է ներկրվել, այսինքն՝ ակցիզային հարկի աշխատելու տեղ չի ունեցել։

Շուկայում այն, ինչ վաճառվում է, հիմնականում նախկին պահեստավորված, նախկին ակցիզային սակագներով շրջանառության մեջ դրվածն է։ Բարձրացումը այսքան շուտ չպետք է լիներ։ Իշխանությունները, կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն, արձակուրդները նրանց համար էլ են, բայց արդեն հունվարի 9-ն է, հիմա արդեն պարապուրդի են մատնված»,-նշել է Ասատրյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում