«Հայկական ժամանակ». Երևանի դպրոցներում վարձավճարը թանկացել է

«Հայկական ժամանակ». Երևանի դպրոցներում վարձավճարը թանկացել է

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է: Դեռ նախորդ տարեվերջից հայտնի էր դարձել, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երեխաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երևանի հաշվառում չունի: Պարզվում է, որ այսուհետ ավելի շատ են վճարելու նաև մայրաքաղաքի հաշվառում ունեցողները: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Քաղաքապետարանից առիթի դեպքում, իհարկե, ընդգծում են, որ տեղի ունեցածը ոչ թե վարձավճարի բարձրացում է, այլ փոփոխություն, այսինքն՝ մի դեպքում դրա չափն ավելացել է, մյուսում՝ նվազել: Նվազման օրինակներ մեզ հայտնի չեն: Նախկինում կրթական այդ հաստատություններից որոշներում մեր հարցումների ընթացքում էլ վարձավճարի նվազման մասին խոսք չկար»,-հավելել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում