«Փաստ». Հռոմի պապն ամանորի կապակցությամբ բարեմաղթանք է հղել հայ ժողովրդին

«Փաստ». Հռոմի պապն ամանորի կապակցությամբ բարեմաղթանք է հղել հայ ժողովրդին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին:

«Փաստ»-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապի շնորհավորական նամակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին է փոխանցել Վատիկանի ներկայացուցիչ Իվան Սանդուսը:

Նամակում Պապը բարեմաղթանքներ է հղել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ մաղթելով, որ խաղաղություն հաստատվի աշխարհում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում