«Առավոտ». Դեսպան. «Բուլղարիան ոգեշնչված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրական տոնով»

«Առավոտ». Դեսպան. «Բուլղարիան ոգեշնչված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրական տոնով»

Առավոտ թերթը հրապարակել է հարցազրույց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևայի հետ:

Դեսպանն անդրադարձել է հայ-բուլղարական հարաբերություններին, Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը՝ նշելով. «Բուլղարիան բացառապես դրական է գնահատում Հայաստանի և ԵՄ միջև կնքված համաձայնագիրը, որն, անշուշտ, հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության ակտիվացման համար այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը, առևտուրը: Սպասվում է, որ համաձայնագրի իմպլեմենտացիայի ընթացքում կստեղծվի բարենպաստ միջավայր տնտեսական նախագծերի և ներդրումների համար: Որքանով այս ներուժը կիրականացվի՝ կախված է համապատասխան կառույցներից, առևտրաարդյունաբերական պալատներից, մեր երկու երկրների պրոֆեսիոնալ գործարար կազմակերպություններից, գործարար միջավայրից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում