Կալիֆոռնիայում առնվազն 13 մարդ Է զոհվել սողանքներից ու հեղեղումներից

Կալիֆոռնիայում առնվազն 13 մարդ Է զոհվել սողանքներից ու հեղեղումներից

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում հունվարի 9-ին առնվազն 13 մարդ Է զոհվել սողանքների ու հեղեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սանտա Բարբարայի օկրուգի ոստիկանության ներկայացուցչին: Նրա տվյալներով՝ զոհվածների թիվը կարող Է ավելանալ:

Ավելի վաղ Associated Press գործակալությունը հայտնել Էր Մոնթեսիթո քաղաքում հինգ զոհվածների մասին, որտեղ սողանքների հետեւանքով մի քանի տուն Է ավերվել, մի քանի բնակիչներ անհայտ կորած Էին համարվում:

Հունվարի 8-ից Հարավային Կալիֆոռնիայում տեղատարափներ են, նահանգի մի քանի շրջանների բնակիչներ տարհանվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում