Թուրքիայում գյուլենականների դեմ գործով մեկ տարում կալանավորվել է ավելի քան 48 հազար մարդ

Թուրքիայում գյուլենականների դեմ գործով մեկ տարում կալանավորվել է ավելի քան 48 հազար մարդ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո երկրում գյուլենականների դեմ գործողությունների շրջանակում միայն 2017 թվականին կալանավորվել է 48 հազար 305 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken պարբերականը, այս տվյալը հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Նախարարը նշել է, որ գյուլենականների դեմ գործողություններում ձերբակալվածների թիվը կալանավորվածներից երեք անգամ ավելին է: «Միայն այս թվերն անգամ ի ցույց են դնում, թե որքան լուրջ է խնդիրը»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում