Times.am | «Փոթորիկ մեկ բաժակ ջրում». ՀԱԵ միաբանը Վիգեն Սարգսյանի խաչքավորության վերաբերյալ խոսակցությունների մասին
AM | RU
USD
EUR
RUB

«Փոթորիկ մեկ բաժակ ջրում». ՀԱԵ միաբանը Վիգեն Սարգսյանի խաչքավորության վերաբերյալ խոսակցությունների մասին

 
 

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին կատարվող Ջրօրհնեքի արարողությանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից խաչի կնքահոր պարտականության ստանձնումը սոցիալական ցանցերում քննարկումների առիթ դարձավ: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ:

-Հայր Սուրբ, Վիգեն Սարգսյանի խաչքավորությունը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ: Ի՞նչ եք կարծում որքանով էին այդ խոսակցություններն արդարացված ու ինչո՞վ էր այն պայմանավորված:

-Սա կրկին այն դեպքերից է, երբ արհեստականորեն բարձրացված այս «աղմուկի» համար պարզապես պետք է ասել. «Փոթորիկ մեկ բաժակ ջրում»։ Տեղեկատվական դաշտի վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունը փաստում է, որ ամեն անգամ, երբ Հայոց Եկեղեցին իր առաքելության մեջ առաջընթաց է արձանագրում, նոր ձեռքբերումներ ունենում կամ ազգային, եկեղեցական և պատմական կարևոր տոն կամ դեպք նշում, սոցցանցերի նույն օգտատերերը, նույն իրավապաշտպաններն ու նույն ԶԼՄ-ները սկսում են աղմկել և փրկչի դեր ստանձնել։ Ավելին՝ նման դեպքերում կրկին շրջանառության մեջ են դրվում եկեղեցու կամ որևէ եկեղեցականի դեմ նախկինում գրված նյութեր՝ տարիներ առաջ գրվածը ներկայացնելով իբրև նոր, այդ խորամանկ քայլով էլ ծուղակը գցելով շատերին։ Եթե ուշադիր հետևենք մեր երկրում ընթացող գործընթացներին, ապա կտեսնենք, որ հիմնական հարվածն ուղղված է Հայոց Եկեղեցու և ընտանիքի ինստիտուտի դեմ։ Ամեն ինչ արվում է արդարացնելու մեղքը, իսկ մարդու իրավունքների ներքո հասկացվում է ամենաթողություն և քաոս, երբ փոքրամասնությունը փորձում է մեծամասնությանը պարտադրել իր «արժեքները», որոնք խորթ են մեր մտածողությանն ու ազգային հոգեբանությանը։ Ուստի այս համատեքստում ամբողջովին ընկալելի է բարձրացված «աղմուկը», քանզի գործում է նույն սցենարը նույն մարդկանցով։ Բայց ուրախալի է նաև, որ մեր ժողովուրդն իր իմաստությամբ ընդդիմանում է նման երևույթներին։

-Ի՞նչ խորհուրդ ունի խաչքավոր լինելը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում և ինչպե՞ս կատարվեց Մայր տաճարում խաչի կնքահոր դերում պաշտպանության նախարարի ընտրությունը:

-Հայոց Եկեղեցու ամեն անդամի համար, անկախ նրա սոցիալական դիրքից, զբաղեցրած պաշտոնից, քաղաքական հայացքներից կամ տարիքից, մեծ պատիվ և պատասխանատվություն է եկեղեցական շապիկ հագնել, խորան բարձրանալ և Ջրօրհնեքի խաչքավոր լինել հատկապես Միածնաէջ Մայր Տաճարում։ Մայր Աթոռում ընդունված է խաչքավոր ընտրել ազգային-եկեղեցական կյանքում նշանակալից ավանդ և վաստակ ունեցող մարդկանց՝ արվեստի, մշակույթի և գիտության գործիչների, զինվորականների և ազգային բարերարների։ Սրանով եկեղեցին գնահատում է նրանց, քաջալերում և մղում հայրենանվեր ու աստվածահաճո նոր գործերի և սխրանքների։ Ուստի որևէ արտառոց կամ անպատեհ բան չկա, որ այս անգամ Մայր Տաճարում Ջրօրհնեքի խաչքավորը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր (Մայր Տաճարում խաչքավոր են եղել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և գնդապետ Ջալալ Հարությունյանը: Զինվորականները տարբեր եկեղեցիներում և Մայր Տաճարում մասնակցել են նաև Ոտնլվայի արարողությանը)։ Կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարի՝ իբրև խաչքավոր ընտրությունը, բացի նրա՝ մեր եկեղեցու նախանձախնդիր անդամ լինելուց, պայմանավորված էր երկու հանգամանքով ևս: Նախ՝ անհերքելի է, որ հայոց բանակը մեր ինքնության կարևոր բաղադրիչներից է և բոլորիս հպարտությունը։ Իբրև եկեղեցի՝ հոգևորական և աշխարհական դասերով, մշտապես աղոթում ենք մեր պետականության ամրապնդման, սահմանների խաղաղության, հայոց բանակի անսասանության և անպարտելիության համար։ Գաղտնիք չէ նաև, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես տարբեր ձևերով, այդ թվում՝ նաև նյութական, շարունակական աջակցություն է ցուցաբերում մեր զինվորներին ու նրանց ընտանիքներին։ Ի դեմս Պաշտպանության նախարարի՝ այս քայլով մեկ անգամ ևս մեր զորակցությունն ենք հայտնում մեր բանակին։ Երկրորդ՝ լրացավ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության 20-ամյակը, որը պետություն-եկեղեցի արդյունավետ համագործակցության օրինակ է։

-Մարդիկ, ովքեր սոցիալական ցանցերում քննադատում էին պաշտպանության նախարարին մեծամասամբ տեղյակ չէին Հայ Եկեղեցու այս ավանդույթի վերաբերյալ և խաչը հավատացյալներին մոտեցնելը անհարիր էին համարում պետական գործչին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

-Իսկ ո՞վ է ասում, որ խաչը տկարության կամ թուլության խորհրդանիշ է։ Ընդհակառակն, խաչը հաղթանակի և փրկության նշանն է քրիստոնյաներիս համար, որից սարսափում են սատանան և դիվական զորությունները։ Մեր պատմությունը լավագույն վկայությունն է խաչի զորությամբ տարած բազում հաղթանակների, երբ հարկ եղած դեպքում այն դարձել է անպարտելի զենք։ Հիշենք թեկուզ 1992 թ. Շուշիի պատմական ազատագրումը, երբ հայ զինվորների թևերին և զրահամեքենաների վրա հաղթական խաչն էր: Շփվեք մեր զինվորների կամ հրամանատարների հետ, և նրանք ձեզ բազում հրաշքներ կպատմեն իրենց կյանքից խաչի հետ կապված։ Սահմանը պահում են ոչ միայն զենքով և արիությամբ, այլև հավատքի ամրությամբ: Փաստ է նաև, որ ինչպես պատմության ընթացքում, այնպես և մեր օրերում հոգևորականների ձեռքի խաչը հաճախ վերածվել է սրի և պաշտպանել մեր ժողովրդին:

Իսկապես ցավալի և տխուր է որոշ մարդկանց գիտակցաբար կամ անգիտակցաբար ծաղրը խաչի հանդեպ: Պողոս առաքյալի խոսքով` խաչը մեր պարծանքն է, ուստի ամեն քրիստոնյա այն հպարտությամբ և արժանապատվությամբ պիտի կրի: Երբ խաչքավոր նախարարը Ս. Պատարագից հետո թափորով շարժվում էր դեպի Վեհարան, մարդիկ մոտենում և համբուրում էին նրա ձեռքի խաչը, օրհնություններ և բարեմաղթանքներ հղում և՛ անձնապես խաչքավորին, և՛ մեր բանակին:

Միով բանիվ` հակառակ բոլոր տեսակի անհիմն մեղադրանքների և զրպարտությունների, Հայոց Եկեղեցին, գիտակցելով ազգային բանակի կարևորությունը մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում, շարունակելու է ջանքեր գործադրել հայ զինվորի հոգևոր-բարոյական նկարագրի ձևավորման ուղղությամբ` մշտապես լինելով հայ զորականների կողքին:

Լրահոս
«Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք. Անգամ շարքային». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan